Քաղաքական

05.09.2024 21:20


Դավթաշենի այգու վերանորոգման համար հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար, սա թալան է․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ)

Դավթաշենի այգու վերանորոգման համար հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար, սա թալան է․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ)

Դավթաշեն վարչական շրջանում «Ո՛չ թալանին» կարգախոսով իրականացվող ակցիայի ժամանակ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանն ուշադրություն է հրավիրել այնտեղ գտնվող այգու խնդրի վրա։

Նա ընդգծել է, որ Դավթաշենի այգին վերջին մեկ տարում չի գործում, և սա այն դեպքում, երբ այն վերանորոգելու համար նախորդ տարի որոշում է կայացվել հատկացնել 437 միլիոն դրամ կամ շուրջ 1 մլն 100 հազար դոլար։ Դրանից 100 մլն դրամն արդեն իսկ հատկացվել է։

Վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեին այս տարվա մայիսին, սակայն այգին դեռ անմխիթար վիճակում է, աշխատանքներն ավարտին հասցնելու միտում անգամ չկա։

«Այս այգու համար այդքան մեծ գումար հատկացնելը թալան է»,-ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը։

Այս խորագրի վերջին նյութերը