Ջեֆ Բեզոսը խստորեն հետևում է առավոտյան միակ կանոնին
Դուք չեք դառնա աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, եթե արթնանալուց սկսեք քչփորել ձեր հեռախոսը, ասում է Amazon-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն։
Նրա խոսքով, օրը սկսելուց առաջ Ջեֆը պետք է սուրճ խմի և հարսնացուի հետ զրուցի:
«Օրվա իմ ամենասիրած հատվածը առավոտն է»,-PEOPLE-ին ասել է 54-ամյա Սանչեսը: «Ես սիրում եմ արթնանալ. ես իմ և Ջեֆի համար մի-մի բաժակ սուրճ եմ պատրաստում։ Մենք ունենք այս կախարդական պահը, երբ խոսում ենք միայն իրար հետ: Երեխաները դեռ արթնացած չեն լինում և մենք չենք վերցնում մեր հեռախոսները: Սա կանոններից մեկն է»:
Սանչեսը խոստովանել է, որ եթե դա իրենից կախված լիներ, հավանաբար, կվերցներ հեռախոսը և կսկսեր պտտել նորությունները: «Նա հստակ այդ կանոնը սահմանել է: Առավոտները մենք մենակ ենք մնում այնքան, որքան հնարավոր է»,-ծիծաղելով պատմել է նա:

Աղբյուրը՝ style.news.am