Կայացավ «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար)
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժ. 11:30-ից մինչև 22:00-ն, Կոտայքի մարզի «Ակունք» համայնքի Զովաշեն գյուղում՝ Հատիս լեռան լանջին, կայացավ հացահատիկի «Հացօրհնեք» փառատոնը, որը խոստանում է դառնալ ամենազանգվածային համահայկական տոնը և եկող տարվանից կրելու է միջազգային բնույթ:
Փառատոնին մասնակցել են 30-ից ավելի պարախմբեր տարբեր մարզերից, ինչպես նաև «Ակունք» ազգագրական և «Բերդ» պարային անսամբլները, «Հայ մյուզիք բենդ»-ը, «Դոմիսոլ» երգչախումբը, սիրված երգիչներ Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Համբարյանը, Սեդա Թևանյանը, Սամվել Գալստյանը, Հրաչյա Սաֆարյանը, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:
Փառատոնի հատուկ հյուրն էր «Արարատ-բենդ»-ը ՌԴ Մոսկվայից:
Փառատոնի ընթացքում տաղավարներում ներկայացվել են հայ և այլ ազգությունների հացատեսակներ, ավանդական ուտեստներ, հուշանվերներ և այլն:
Փառատոնի գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն է։