ԱՄՆ-ում աճուրդի է հանվել Սահմանադրության եզակի օրինակ, որը տպագրվել է 18-րդ դարի վերջին
ԱՄՆ-ում աճուրդի է հանվել Սահմանադրության եզակի օրինակ, որը տպագրվել է 18-րդ դարի վերջին, հայտնում է Associated Press-ը։
Եզակի հրատարակչությունն աճուրդի կհանվի Brunk Auctions-ում սեպտեմբերի 28-ին Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքում: Աճուրդին մասնակցելու 1 մլն դոլարի նվազագույն հայտն արդեն արվել է։
Այս օրինակը տպագրվել է այն բանից հետո, երբ 1787 թվականին Սահմանադրական ժողովն ավարտել է երկրի պետական կառուցվածքի առաջարկված շրջանակների մշակումը և այն ուղարկել ԱՄՆ առաջին կառավարության Կոնգրեսին՝ Կոնֆեդերացիայի հոդվածների համաձայն՝ խնդրելով, որ այն ուղարկվի նահանգներ՝ ժողովրդի վավերացումը ստանալու համար։ Սա Կոնգրեսի քարտուղար Չարլզ Թոմսոնի տպագրած մոտավորապես 100 օրինակներից մեկն է: Հայտնի է, որ դեռևս գոյություն ունի միայն ութ օրինակ, իսկ մնացած յոթը պետական սեփականություն են:
Թոմսոնը, հավանաբար, երկուական օրինակ է ստորագրել սկզբնական 13 նահանգներից յուրաքանչյուրի համար՝ ըստ էության հավաստելով դրանք: Ստորագրված օրինակը, որը վաճառքի է հանվելու այս ամսվա վերջին, նախատեսվում էր ուղարկել յուրաքանչյուր նահանգի ղեկավարներին, որպեսզի ամբողջ երկրում մարդիկ կարողանային ծանոթանալ դրան և որոշել, թե արդյոք ցանկանում են, որ իրենց այդկերպ կառավարեն՝ Սահմանադրության հեղինակներին կապելով նահանգների բնակիչների հետ, որոնք կապահովեն դրա ուժն ու լեգիտիմությունը: Աճուրդի մասին հայտարարության մեջ չի նշվում վաճառողի ինքնությունը, սակայն ասվում է, որ այն մասնավոր ձեռքերում գտնվող հավաքածուի մի մաս է:
Էշվիլում աճուրդի են ներկայացված նաև այլ իրեր, այդ թվում՝ 1776 թվականի Կոնֆեդերացիայի կանոնանադրության առաջին նախագիծը և 1788 թվականի Հիլսբորոյում կայացած Հյուսիսային Կարոլինայի համագումարի մասին զեկույցը, որտեղ ներկայացուցիչները երկու շաբաթ քննարկել են, թե արդյոք Սահմանադրության վավերացումը չափազանց մեծ լիազորություններ չի տա ազգին՝ նահանգների փոխարեն։

Աղբյուրը՝ news.am