WhatsApp-ից հնարավոր կլինի հաղորդագրություններ փոխանակել այլ մեսենջերների օգտատերերի հետ
Համաձայն Եվրամիության թվային շուկաների վերաբերյալ նոր օրենսդրությունում իրականացված վերջին փոփոխությունների՝ WhatsApp-ի օգտատերերը շուտով կկարողանան հաղորդագրություններ ուղարկել այլ հավելվածների: Այս նորամուծությունը պայմանավորված է ԵՄ նոր օրենքների պահանջներով, որոնք ուղղված են մեսենջերների միջև համատեղելիության ապահովմանը, հայտնում է The Verge-ը։
Meta-ն, որին պատկանում է WhatsApp-ը, պարտավոր է օգտատերերին տրամադրել երրորդ կողմի այլ հավելվածների միջև հաղորդագրություններ փոխանակելու հնարավորություն: Այս գործառույթն աստիճանաբար կգործարկվի, և եվրոպացի օգտատերերը կստանան ներծրագրային ծանուցումներ այն մասին, որ հասանելի է տարբեր ծառայություններից չատերի միաձուլումը։
Բացի դրանից՝ Meta-ն խոստանում է ավելացնել լրացուցիչ հնարավորություններ, ինչպիսիք են հաղորդագրություններին արձագանքները, հաղորդագրությունն ընթերցած լինելու մասին ծանուցումները և տեքստի մուտքագրման ցուցիչները: Մինչև 2027-ը ընկերությունը նախատեսում է ընդլայնել ֆունկցիոնալությունը՝ ներառելով տարբեր մեսենջերների օգտատերերի միջև աուդիո և տեսազանգերի աջակցություն, որն էլ ավելի հասանելի կդարձնի հաղորդակցությունը:

Աղբյուրը՝ tech.news.am