«Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արարատի մարզ, գ․ Քաղցրաշեն), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
-արտադրական շինությունների հատակը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը, չի պահվել սարքին և նորոգ վիճակում, ինչը չի ապահովել դրանց հեշտորեն լվացումը և ախտահանումը,
-թափոնները, իրենց կատեգորիաներին համապատասխան, տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։