Լրահոս

09.09.2024 20:08


Ազատավան գյուղում մսամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Ազատավան գյուղում մսամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Սուսաննա Հարությունյանին պատկանող մսամթերքի արտադամասում (Արարատի մարզի, Ազատավան գյուղ) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ:

Մասնավորապես՝

- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,

- չի կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,

- չեն իրակամնացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,

- արտադրական շինությունների պատերի մակերևույթները, դռները պատված չեն եղել հեշտորեն լվացվող, ախտահանվող, չներծծող նյութերից,

- պատուհանը չի ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց,

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

- սննդի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության:

Սննդամթերքի անվտանգության ոլորտը վերահսկող կառույցի ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը