Մերձավոր Արևելքը հայտնվել է տարածաշրջանային մեծ պատերազմի շեմին. Լավրով
Մերձավոր Արևելքը հայտնվել է տարածաշրջանային մեծ պատերազմի շեմին, Ռուսաստան-Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀՀ) նախարարական հանդիպման ժամանակ ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մերձավոր Արևելքը կրկին հայտնվել է տարածաշրջանային մեծ պատերազմի շեմին, մեր ընդհանուր պատասխանատվությունն է դա թույլ չտալը»,-ասել է նա:
Նախարարը նշել է, որ Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու համաշխարհային հանրության անկարողությունը հանգեցրել է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ վատթարացմանը ողջ Մերձավոր Արևելքում՝ Լիբանանի և Իսրայելի սահմանից մինչև Կարմիր ծով։ Միաժամանակ Իսրայելի ու Իրանի առճակատումը նոր վտանգավոր մակարդակի է հասել։
Լավրովն ընդգծել է, որ առանց պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորման Մերձավոր Արևելքը չի կարող կայուն զարգանալ:
ԱԳ նախարարը հավելել է, որ Ռուսաստանն աշխատում է բոլոր կողմերի հետ։

Աղբյուրը՝ yerkir.am