Երևան-Աշտարակ ավտոճանապահին քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ակցիա իրականացնողների միջև. մի քանի քաղաքացի բերման ենթարկվեց (տեսանյութ)
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վիճաբանություն սկսվեց բողոքի ակցիա իրականացնողների և ոստիկանների միջև: Քաշքշուկից հետո ակցիայի մասնակից մի քանի քաղաքացիներն բերման ենթարկվեցին ոստիկանների կողմից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները և Քասախ գյուղի վարչական ղեկավարը բանակցում են մեքենաներով Երևան-Աշտարակ ավտոճանապարհը փակած Քասախի բնակիչների հետ: Բանակցությունների միջոցով ոստիկաններին հաջողվեց բացել երթևեկության մեկ գիծը: Ճանապարհի մնացած հատվածը շարունակում է փակ մնալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քասախ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք մեքենաներով փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը: Նրանք բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի: