Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Հրազդանի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ մի քանի խմբեր, ովքեր նշված վայրից 6 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորներից 2-ի ոտքերը եղել են անդամահատված։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 43 և թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սեդրակյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ պայթյունի հետևանքով մեկ հոգի մահացել է, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզում են։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում։
Ձուլարանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչ օպերատիվորեն կժամանեին բժիշկների հերթապահ խմբերը, վիրավորներին առաջինն օգնության են հասել ՋԷԿ-ի բուժամբուլատորիայի աշխատակիցները։
Պայթյnւն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում․ կան տnւժածներ