Քաղաքական

10.09.2024 19:51


Մինչ քաղաքային իշխանությունն ամառային ռեժիմն էր վայելում, մեր քաղաքը և քաղաքացիները բազմաբովանդակ խնդիրների դեմ տարատեսակ պայքար էին մղում․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)

Մինչ քաղաքային իշխանությունն ամառային ռեժիմն էր վայելում, մեր քաղաքը և քաղաքացիները բազմաբովանդակ խնդիրների դեմ տարատեսակ պայքար էին մղում․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ելույթն ավագանու նիստին․

Սիրելի երևանցիներ,

Մինչ քաղաքային իշխանությունն ամառային ռեժիմն էր վայելում, մեր քաղաքը և քաղաքացիները բազմաբովանդակ խնդիրների դեմ տարատեսակ պայքար էին մղում։ Ամառվա տապին հաճախակի և անկանոն ջրանջատումներ։ Երևանի մի շարք վարչական շրջաններում տևական ժամանակ է շուրջօրյա ջրամատակարարում չի իրականացվում, քաղաքի տարբեր հասցեներում կեսգիշերից հետո ջրամատակարարումը դադարեցվում է և վերականգնվում է միայն վաղ առավոտյան՝ ժամը 7-ին։ Որոշ սպառողներ ըստ 2024թի վեոլլա ջուր փբը-ի ջրամատակարարումների ժամանակացույցի, օրվա մեջ ունենում են ջուր ընդամենը 6 ժամ, որը համապատասխանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած նվազագույն թույլատրելի ժամաքանակին։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր չէ շուրջօրյա ջրամատակարարում իրականացնել։ Սա ամրագրված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016թ. թիվ 379-Ն որոշմամբ եւ պայմանագրով։ Վեոլլան իր ջրամատակարարումը իրականացնում է՝ հաշվի առնելով իր տեխնիկական հնարավորությունները եւ համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձանաժողովի՝ խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին։ Այսպիսով քաղաքապետարանը ինչու՞ իր իրավասությունների շրջանակներում չի պահանջում 2016թ- ի պայմանագրի նվազագույն պայմանների վերանայում և փոխարենը օր օրի նոր բազմաբնակարան շենքերի շին թույլտվություններ է տալիս՝ ողջ քաղաքը վերածելով շին հրապարակի, իսկ շենքերի ավելացումների թույլտվությունները ստորագրելիս հաշվի չեն առնվում ենթակառուցվածքների հնարավորությունները։ Նույնիսկ հաշվի չեք առնում ֆորս մաժորային իրավիճակներում, բնական աղետների դեպքերում, շտապ օգնության կամ հրշեջ մեքենաների մոտեցումը դեպքի վայրերին կարո՞ղ եք ապահովել , թե՞ ոչ։ Իհարկե ո՛չ։ Հարց։ Նմանատիպ խորքային ու շատ կարևոր հարցերը մինչև ե՞րբ պետք է անտեսվեն։

Ցանկացած անձրև, ցանկացած տևողության և առատության, քաղաքը կարողանում է պարալիզացնել։ Գրեթե իսպառ բացակայում է ջրահեռացման համակարգը, հակառակը ասել կամ պնդել պետք չէ, քանի որ ակնհայտ տեսանելի է թե ինչպես է քաղաքը վերածվում լճի։

Կիզիչ արև և լի աղբամաններ, քաղաքը կորած է աղբի և գարշահոտության մեջ, սակայն քաղաքային լրահոսից և գործակարգավարական նիստերից լսում ենք միայն «վաղվանից այլևս աղբ չի լինի» նախադասությունը, բայց աղբը շարունակում է մնալ փողոցում։

Աղբահանության խնդիրը ակտուալ էր նաև նախորդ տարի, սակայն երբ նայում ենք աղբահանության համար նախատեսված բյուջեն, 2023թ-ին այն կազմել է փաստացի 6,7մլրդ, իսկ 2024թ- ին նախատեսել եք 5մլրդ դրամ։ Ծախսը նախատեսվածով կրճատվել է 1,7մլրդով։ Այսինքն հա՛մ քիչ ծախսով եք վատ աշխատում, համ՝ շատ ծախսով։ Ասում ենք աղբը չի տարվել, ասում եք վարորդի խնդիր ունենք, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում՝ ժողովրդին ծառայություն մատուցելու համար վարորդ չեք կարողանում գտնել, իսկ ձեր անձնական պադավատների համար միանգամից գտնում եք։ Ի վերջո ե՞րբ է գալու այն ժամանակը, որ ունենանք պատշաճ և ժամանակին կատարվող աղբահանություն, աղբի ժամանակակից կառավարում։

Հաջորդը, Հրազդանի կիրճով անցնող ճանապարհը անանցանելի էր, անբարեկարգ ,ամբողջ երկայնքով մեկ խորը փոսեր։ Խնդիրը բարձարաձայնեցինք, կատարվեցին փոսալցման թերի աշխատանքներ, ճանապարհի մասնակի նորոգման աշխատանքներ։ Խնդիրը հիմնովին չի լուծվել, քանի որ կան ջրահեռացման համակարգի խնդիրներ, որոնց պատճառով նույնիսկ նոր արված ասֆալտը՝ փոսալցումը, շարքից դուրս է գալիս։ Նմանատիպ խնդիրները չգիտես ինչու լուծվում են միայն մակերեսային, խորքային լուծումներ չեն ստանում։ Այս իշխանությունը ցանկացած գործ անում է առանց հաշվի առնելու խնդրի պատճառահետևանքային կապը։

Անդրադառնամ նաև վարձայալությամբ տրված քաղաքային այգիներին, մասնավորապես մանկական երկաթուղուն, որը վերածվել է ավերակների։ Վարձակալել են կոպեկներով ( 1քառ մետրը տարեկան 14 դրամ), դրան զուգահեռ ոչ մի աշխատանք չի տարվել, ոչ պահպանման մասով ,ոչ էլ բարեկարգման։ Ինչո՞ւ չեք վերահսկում և վերանայում այգիների վարձակալական պայմանագրերը, նամանավանդ երբ պայմանագրի գրեթե ոչ մի կետ չի պահպանվել վարձակալի կողմից։ Մի՞թե չկատարարված աշխատանքների և բարեկարգումների բեռը պետք է մնա քաղաքացու կամ հաջորդ վարձակալի ուսերին։ Առայժմ այսքանը:

Այս խորագրի վերջին նյութերը