Քաղաքական

10.09.2024 21:46


«Վերածնունդ» համալիրի բնակիչների համար կյանքի ու մահվան խնդիր է դարձել փողոցը հատելը․ «Մայր Հայաստան» անդամ (տեսանյութ)

«Վերածնունդ» համալիրի բնակիչների համար կյանքի ու մահվան խնդիր է դարձել փողոցը հատելը․ «Մայր Հայաստան» անդամ (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ելույթն ավագանու նիստին․

Հարգելի՛ քաղաքացիներ,

Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 3 կմ-անոց փողոցը, որը սկսում է Իսակովի պողոտայից ու միանում Լենինգրադյան փողոցին, համարվում է շրջանցիկ և արագընթաց փողոց։ Այս փողոցի մի կողմում գտնվում է Երևան պարկ, մյուս կողմում՝ «Վերածնունդ» բազմաֆունկցիոնալ համալիրը, որն ունի գրեթե 4 հազար բնակիչ։ Բնակիչները, նախ ոչ բոլորն են, որ ունեն ավտոմեքեն, կամ մեքենա ունի ընտանիքի մեկ անդամը, մյուսների համար կյանքի ու մահվան խնդիր է դարձել փողոցը հատելը, որպեսզի կարողանան գնալ Լենինգրադյան փողոց՝ քաղաքային տրանսպորտից օգտվելու կամ խանութներից գնումներ կատարելու։ Հետիոտնային անցում կազմակերպելը ՃՈ աշխատանքային քննարկումների ընթացքում պարզվեց, որ ոչ միայն անարդյունավետ է, այլ նաև վտանգավոր։ Միակ տրամաբանական լուծումը վերգետնյա անցում տեղադրելն է, որովհետև փողոցը էդպես կկարողանա պահպանել իր ֆունկցիոնալությունը, իսկ բնակիչներն էլ կունանան փողոցն անցնելու անվտանգ տարբերակ։

Հնչել է նաև առաջարկ՝ Ծիծեռնակաբերդի խճուղուն միացնող կամրջակի աջ հատվածում աստիճաններ կառուցելու, ճանապարհի հատվածում՝ հետիոտնաին անցում տեղադրելու մասին։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքն այս պահին ունի ապամոնտաժված վերգետնյա անցումներ, այսինքն՝ հավելյալ ծախս կատարելու անհրաժեշտություն չի առաջանում, ապա առաջարկում ենք՝ հնարավորինս սեղմ ժամկետում տեղադրել մետաղական կոնստրուկցիայով վերգետնյա անցում, իսկ աստիճանների կառուցման հարցը քննարկել և ըստ քննարկման արդյունքի՝ իրականացնել։

Հաջորդ թեման:

Արամի փողոցում ևս խնդրահարույց իրավիճակ ունենք, որտեղ միակողմանի ու նեղ ճանապարհի 2 հատվածներում կարմիր կետագծեր են գծվել և բավական լուրջ խնդիրներ են առաջացրել և՛ բնակիչների, և՛ հետիոտների, և՛ վարորդների համար։ Օրինակ, սեպտեմբերի 8-ի երեկոյան բեռնատար մեքենայի և կայնած մեքենաների մասնակցությամբ առաջացել էր վթար։ Խնդիր է նաև աղբատար մեքենայի մոտենալը:

Սրանք առաջին հայացքից մանր թվացող խնդիրներն են, որոնք իրականում լուծումներ են պահանջում: Այդ լուծումները կարևոր նշանակություն ունեն քաղաքի բեռնաթափման գործում։ Բայց դե քաղաքային իշխանությունը վատ կառավարման բազմաթիվ օրինակներ է ցույց տալիս, և ունենք այսօրվա պատկերը:

Այս խորագրի վերջին նյութերը