Երեխային դպրոց ընդունելու էլեկտրոնային հայտագրման համակարգը շատ ընտանիքների գլխին պատուհաս է դարձել (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանի ելույթն ավագանու նիստին․
Երեւանի աննորմալ, անկանոն մեծացումը եւ նույնքան անկանոն միգրացիոն տեղաշարժերը լուրջ մարտահրավեր են դարձել ոչ միայն քաղաքացու բնականոն միջավայրի խեղման կամ կորստի առումով, այլ նաեւ կրթական ոլորտի համար, որի <<պատասխանատուներն>> իրենց անպատասխանատու, ապաշնորհ, ոչ ճկուն կառավարման արդյունքում ոչ միայն անհարկի ավելացնում են քաղաքի անվտանգային խնդիրները, մասնավորապես, տրանսպորտային, առանց այն էլ գերծանրաբեռնվածությունը, այլեւ, հաճախ, փակուղու կամ կատարված փաստի առաջ են կանգնեցնում առաջին դասարանցի երեխա ունեցող ընտանիքներին...
Բանն այն է, որ, երեխային դպրոց ընդունելու, այսպես կոչված, էլեկտրոնային հայտագրման համակարգը շատ ընտանիքների գլխին պարզապես պատուհաս է դարձել. այն գործում է անկանոն, ոչ միշտ է հասանելի, հաճախ, հայտագրված երեխան ինչ-ինչ տեխնիկական պատճառներով դուրս է մնում։ Առկա է նաեւ ծնողների պակաս տեղեկացվածության, տեխնոլոգիաներին չտիրապետելու եւ դպրոցների ղեկավար կազմի անբարեխղճության հանգամանքը։ Արդյունքում գլխավոր տուժողը դառնում է 6 տարեկան երեխան։
Նման պայմաններում կառչել այսպես կոչված լի ենզիոն տեղերի սահմանված թվից եւ չկարողանալ իրացնել, հատկապես, ֆորսմաժորային իրավիճակներում, 1-2 երեխայի` սեփական թաղամասի նախընտրելի դպրոցում կրթություն ստանալու արտոնյալ իրավունքը, պարզապես անճարակություն է ու անընդունելի մեր կողմից։
Ի վերջո, բոլոր թաղամասերում էլ երեխաների 90 եւ ավելի %-ը հաճախում է թաղամասի դպրոց եւ միայն 10 %-ն է նախընտրում թաղամասից դուրս այլ հաստատությունում ուսումը։ ինչ? խնդիր է լուծում էլեկտրոնային հայտագրման համակարգը թաղամասի երեխաների պարագայում, ինչ? է տալիս այն պետությանը կամ քաղաքացուն, հատկապես, երբ պետական բոլոր դպրոցներն աշխատում են միասնական պետական ծրագրերով, միասնական չափորոշչով, ունեն գրեթե նույն ստանդարտ պայմանները...
Վերջին երկու-երեք շաբաթում ես բազմաթիվ ահազանգեր եմ ստացել տարբեր թաղամասերի բնակիչներից, որոնք չեն կարողացել իրենց երեխաներին իրենց թաղամասի դպրոցներում տեղա որել եւ լուրջ անհարմարություններ ունեն այդ առումով։ Իմ ձեռքին մեկ տիպական փաստ է, որը ստիպված եմ հրապարակել, քանի որ այն իր տեսակի մեջ բացառիկ տարբերակ է եւ ակնհայտորեն ցույց է տալիս, թե իրականում որքան անճարակ են կրթության ոլորտի կառույցներն ու <<կառավարիչները>>. եթե քաղաքապետը չի կարողանում այս բանալ, տեխնիկական խնդիրը լուծել, ապա ինչպե՞ս է լուծելու ավելի բարդ խնդիրները...