Լրահոս

11.09.2024 15:26


Երևանում բախվել են 2 «Volkswagen Jetta»-ն և «Mercedes»-ը, վերջինս գլխիվայր շրջվել է

Երևանում բախվել են 2 «Volkswagen Jetta»-ն և «Mercedes»-ը, վերջինս գլխիվայր շրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:50-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են 32-ամյա Գրիգոր Մադաթյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի 36 МА 384 համարանիշի, 35-ամյա Դավիթ Գալստյանի վարած վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի և 43-ամյա Գարեգին Վարդանյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի 81 GV 810 համարանիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Volkswagen»-ներից մեկի գազաբալոնի փականը։

Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել 2 հոգու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ավտոմեքենաներից «Volkswagen Jetta» մակնիշի 81 GV 810-ը եղել է կայանված, վթարի մեղավորն էլ, ըստ նախնական տեղեկությունների, եղել է «Volkswagen Jetta» մակնիշի 36 MA 384 համարանիշի մեքենայի վարորդ Գ. Մադաթյանը, ով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների, այդ թվում՝ գլխիվայր շրջված «Mercedes»-ի վարորդի համար։

Դեպքի վայրում Գ. Մադաթյանը փորձում էր համոզել, որպեսզի չնկարահանվի, կամ էլ ավտոմեքենայի վրայից համարանիշները հանվեին, սակայն պարեկները թույլ չտվեցին:

Այս խորագրի վերջին նյութերը