Լրահոս

12.09.2024 08:07


Մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում

Մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում

Սեպտեմբերի 11-ին մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:45-ի սահմաններում «Ford» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա 155 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և կրկնակի վրաերթի է ենթարկվել «Mazda» մակնիշի ավտոմեքենայի կողմից։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը