Դանակաhարություն՝ Արարատում․ վիրավnր կա, կասկածյալը հայտնաբերվել է
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լուսառատ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Գրել է «Շամշյանը»։
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ թևատակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆ. Ստեփանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ 25-ամյա Մկրտիչ Մ.-ն է։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։
Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում, նշված գյուղի 6-րդ շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի 33-ամյա բնակիչ Արմեն Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված Մկրտիչ Մ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս ստացել է մարմնական վնասվածքը։
Մինչ բժիշկները հիվանդանոցում բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզում են կասկածյալի գտնվելու վայրը և օպերատիվ տվյալներով հայտնաբերում են նրան ու նշված արարքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալում ու տեղափոխում են ոստիկանության Արարատի բաժին։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, արյունոտ վերնաշապիկ, հեռախոս և այլ կասկածելի իրեր։