Դրիֆտ առանց խլացուցիչների՝ Սախարովի հրապարակում. մասնակցել է 6 մեքենա՝ մեկ «Ֆորդ Մուստանգ» և հինգ «Մերսեդես» (տեսանյութ)
Պարեկային ծառայությունը հետևողական է դիտավորությամբ բնակչության անդորրը խանգարող, համակեցության կանոններն անտեսող, հասարակական կարգը կոպիտ կերպող խախտող անձանց հայտնաբերելու հարցում:
Ոստիկանությունից հայտնում են, որ նման հերթական մի դեպք գրանցվեց սեպտեմբերի 8-ին: Ժամը 22.30-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած երկու քաղաքացիներ հայտնել են, որ Սախարովի արձանի մոտ «Մերսեդես» մակնիշի առանց խլացուցիչների հինգ մեքենաներ մրցավազք են կազմակերպել:
Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները անմիջապես ձեռնարկել են միջոցառումներ և պարզել, որ, այսպես ասած` դրիֆտին մասնակցել է վեց մեքենա` մեկ «Ֆորդ Մուստանգ» և հինգ «Մերսեդես»:
«Ֆորդ Մուստանգը» վարել է մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդ, «Մերսեդեսներից» մեկը` Վանյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդը: Այժմ ճշտվում է մյուս չորս «Մերսեդեսները» վարած անձանց ինքնությունը:
Հիմնավորվել է, որ վերոհիշյալ վեց մեքենաների վարորդները, անտեսելով երթևեկության մյուս մասնակիցներին, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ավտոմեքենաները տևական ժամանակ վարել են դրիֆտ կատարելով, որի հետևանքով խախտվել է հասարակական կարգը և բնակչության անդորրը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի` խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունը հետևողական է լինելու նմանատիպ բոլոր արարքներին արձագանքելիս: