Լրահոս

02.05.2009 17:01


ԿԸՀ–ն սահմանել է կարգն ու ժամանակացույցը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանել է Երևանի ավագանու 2009 թ.-ի մայիսի 31-ի ընտրություններին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով որպես թեկնածու գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը: Յուրաքանչյուր թեկնածուին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ տրամադրվում է 30 րոպե անվճար և մինչև 50 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, իսկ հանրային ռադիոյով՝ 50 րոպե անվճար և մինչև 80 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Հանրային հեռուստատեսության եթերաժամը տրամադրվում է ժամը 17:15-ից սկսած, հանրային ռադիոյինը՝ ժամը 13:30-ից սկսած:  

 

Այս խորագրի վերջին նյութերը