Աշխարհ

14.09.2024 16:49


Ջասթին Թիմբերլեյքն իրեն մեղավոր է ճանաչել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ

Ջասթին Թիմբերլեյքն իրեն մեղավոր է ճանաչել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ

Ջասթին Թիմբերլեյքն իրեն մեղավոր է ճանաչել ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու մեջ Նյու Յորքի Սաֆոլկ շրջանի դատախազների հետ գործարքի շրջանակներում։

Դատարանը Թիմբերլեյքին դատապարտել է 25 ժամ հասարակական աշխատանքի և փոփ աստղին պարտավորեցրել է հանրային անվտանգության մասին հայտարարություն անել: Նա նաև կվճարի 500 դոլար տուգանք և 90 օրով կզրկվի Նյու Յորքում մեքենա վարելու իրավունքից։

Նախկինում՝ օգոստոսին կայացած դատական ​​նիստի ժամանակ, Թիմբերլեյքն իրեն մեղավոր չէր ճանաչել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ: Եթե ​​նրան մեղավոր ճանաչեն, երգչին կսպառնա առավելագույնը մեկ տարվա ազատազրկում և 2500 դոլարի տուգանք։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը