Երևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարան շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է
Երեկ տեղացած հորդառատ անձրևի պատճառով Երևանի Աճառյան փողոցում բազմաբնակարան շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է, կա նոր փլուզման վտանգ, հայտնում է Shamshyan.com-ը:
Փլուզման հետևանքով վնասված գազախողովակը նորոգվել է, գազամատակարարումը շենքում վերականգնվել է:
«Շենքի այս հատվածում նախկինում գտնվում էին զուգարանները և դեռ այն ժամանակից միշտ կոյուղատարերի ու ջրի խնդիր էր լինում։ Դեռ այն ժամանակներից ջուրը ներսից լցվել է պատերի արանքը, թուլացրել ու հիմա էլ անձրևը դրսից է թուլացրել և տեսնում են հետևանքը։ Հուսով ենք, որ Երևանի քաղաքապետարանն ու Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ամրակայման աշխտանանքներ կսկսեն, հակառակ դեպքում շենքի այս հատվածը ամբողջությամբ կփլուզվի»,-ասել են շենքի բնակիչները: