Աշխարհ

14.09.2024 20:35


Վրաստանն իր մեջ ուժ կգտնի և ներողություն կխնդրի 2008թ. Սահակաշվիլիի սանձազերծած պատերազմի համար․ Իվանիշվիլի

Վրաստանն իր մեջ ուժ կգտնի և ներողություն կխնդրի 2008թ. Սահակաշվիլիի սանձազերծած պատերազմի համար․ Իվանիշվիլի

Վրաստանն իր մեջ ուժ կգտնի և ներողություն կխնդրի 2008 թվականին օսերի և վրացիների միջև պատերազմի համար, որը սանձազերծվել էր Սահակաշվիլիի կողմից՝ դրսից եկած հրահանգներով:

ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։

«Մեզնից 12 տարի պահանջվեց ամեն ինչ հիմնովին հասկանալու և 2008 թվականի ողբերգությանը քաղաքական գնահատական ​​տալու համար։ Այսօր մենք, առանց որևէ խորամանկության, խոսում ենք «Ազգային շարժման» մասին, որը սկսել է պատերազմը, քանի որ մենք ունենք բազմաթիվ ապացույցներ նրանց կատարած ամենասարսափելի հանցագործության մասին»,-ասել է Իվանիշվիլին։

Նրա խոսքերով՝ այն ամենը, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին, «դրսից լավ ծրագրված սադրանք էր վրաց և օսեթ ժողովուրդների դեմ, որի նպատակն էր պառակտել միասնությունը, քանդել հարաբերությունները և ապրել անվերջ արհեստական ​​առճակատման պայմաններում»։

Այս խորագրի վերջին նյութերը