Հակասանիտարական վիճակ՝ Երևանում հայտնի դպրոցներից մեկի բակում
Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնի թիվ 181՝ ժողովրդի կողմից հայտնի Նուբարյանի անունը ստացած դպրոցում սովորողների ծնողներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին, որ նրանք կարծես թե անգործության են մատնված և չեն փորձում «Վեոլիա ջրի» հետ լեզու գտնել՝ երկար տարիներ դպրոցի երեխաների ու դպրոցին հարակից շենքերի բնակիչների համար պատուհաս դարձած կեղտաջրերի դեմ։
Սեպտեմբերի 16-ին, նշված դպրոցում սովորող աշակերտներն ու այնտեղ աշխատող ուսուցչական կոլեկտիվը այս գարշահոտի պայմաններում պետք է այցելեն դպրոց, ինչի նաև վարակի օջախ է պարունակում։
Բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Էս խնդիրը տարիների պատմություն ունի։ Ինչքան մտածում ենք, որ օր օրի բարդացող խնդիրը Երևանի քաղաքապետարանը, Մալաթիայի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» կլուծեն, կարծես թե կամ չեն ցանկանում կամ՝ անզոր են։ Հետաքրքիր է, թաղապետը տեղյակ է, որ իր ղեկավարած վարչական համայնքում երեխաները նման հակասանիտարական ճանապարհով են մտնելու դպրոց և դասերը անցկացնելու այդ գարշահոտի պայմաններում։ Թաղապետը եթե մի քիչ սիրի ու գնահատի իր համայնքի բնակչին, ինչու չէ նաև աշակերտներին, ապա նրա մի զանգը «Վեոլիա ջուր»-ը բավական է, որ խնդիրը կարգավորի։ Ամոթ է ու հետաքրքիր արդյոք այդ չինովնիկները կհանդուրժեին, որ իրենց երեխաները նման պայմաններում գնային դպրոց։ Չէ որ այստեղ բացի այս դպրոցից նաև երկու խոշոր դպրոցներ կան, որոնց սովորղներն ու ծնողները նույնպես այս ճանապարհով են ստիպված անցնում և ինչու չէ նաև այս շենքերի բնակիչները, որոնց համար էլ այս արահետը կենսական նշանակություն ունի։ Հիմա պատկերացրեք որ ձեր երեխաներն էլ են այս դպրոց հաճախում ու խնդիրը լուծեք հարգելի քաղաքապետ ու թաղապետ։ Այնպես որ քաղաքապետ, թաղապետ ու «Վեոլիա ջուր» ձեզ մի դրեք հայտնի կռիլովյան առակի՝ գայլի, խեցգետնի կամ ձկան տեղը»։