Քաղաքական

16.09.2024 11:01


«Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարեկամություն անել բոլորի հետ, բայց ո՛չ ի հաշիվ ՌԴ-ի

«Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարեկամություն անել բոլորի հետ, բայց ո՛չ ի հաշիվ ՌԴ-ի

Մենք դեմ ենք, որ Հայաստանն ինչ-որ երրորդ ուժեր օգտագործեն ընդդեմ Ռուսաստանի և պատրաստ ենք բարեկամական հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, բայց ո՛չ ի հաշիվ ՌԴ-ի։ Ինչպես փոխանցում է, ТАСС-ը՝ այս մասին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Մենք դեմ ենք, որ Հայաստանը որևէ երրորդ ուժի կողմից օգտագործվի ընդդեմ Ռուսաստանի, մենք պատրաստ ենք բոլորի հետ բարեկամություն անել, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի և, առավել ևս, ո՛չ Ռուսաստանի դեմ»,-ասել է Թևանյանը։

Նշենք, որ ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ առաջին անգամ այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, հանդիպել տեղի խորհրդարանականների հետ։

Այցը կազմակերպվել է տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ և հրավերով, այն ունի ճանաչողական և հումանիտար բնույթ:

«Այս այցով նաև ուզում ենք ցույց տալ, որ կողմ ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության և դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը»,-ասել է Թևանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը