Կարծիք

16.09.2024 12:05


Արդեն երկրորդ անգամ կրակեցին Թրամփի վրա, բայց ինչպես ասում են՝ «չկպավ». Աստված (այսինքն՝ ամերիկյան deep state-ը) երրորդությո՞ւն է սիրում

Արդեն երկրորդ անգամ կրակեցին Թրամփի վրա, բայց ինչպես ասում են՝ «չկպավ». Աստված (այսինքն՝ ամերիկյան deep state-ը) երրորդությո՞ւն է սիրում

Բանից պարզվում է՝ Թրամփի դեմ մահափորձերը չեն ավարտվել:

Երեկ, Ֆլորիդայում՝ Դոնալդ Թրամփի գոլֆի ակումբում, երբ ԱՄՆ նախագահի թեկնածուն խաղում էր դաշտում, հրաձգություն է տեղի ունեցել։ Նա չի տուժել։ ՀԴԲ-ն հետաքննում է միջադեպը՝ որպես Թրամփի դեմ մահափորձ։ Կասկածյալը կալանավորվել է։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ դա Հավայան կղզիներից 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութն է, ով աջակցում է դեմոկրատներին։

Ինքը՝ Թրամփը, չի տուժել և ապահով է։ Նա վերադարձել է Մար-ա-Լագոյի իր նստավայրը, որը գտնվում է գոլֆի ակումբի մոտ:

Ոստիկանության ներկայացուցիչները մամուլի ասուլիսում հայտնել են, որ զինված տղամարդը գտնվել է գոլֆի դաշտի եզրին մոտ գտնվող թփերի մեջ՝ Թրամփից մոտ 500 մետր հեռավորության վրա։ Նկատելով թփերի մեջ զենքի պատյանը՝ Գաղտնի ծառայության գործակալները կրակ են բացել՝ արձակելով առնվազն չորս կրակոց: Այնուհետև կասկածյալը գցել է ինքնաձիգը և սև Nissan-ով դիմել փախուստի: Ավելի ուշ թփերի մեջ հայտնաբերվել է AK-47 ինքնաձիգ՝ օպտիկական նշանոցով, երկու ուսապարկ՝ կերամիկական թիթեղներով և GoPro գործողության տեսախցիկ։

Թրամփը հայտարարել է, որ «...իրեն ոչինչ չի կանգնեցնի ու երբեք չի հանձնվի...»։ Նա հավելել է, որ միշտ «սիրելու է իր ընտրողներին և նրանց աջակցությունը»։

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում, սա թվով երկրորդ մահափորձն էր Թրամփի դեմ: Առաջինը տեղի էր ունեցել 2024 թվականի հուլիսի 13-ին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Բաթլերում (Փենսիլվանիա) հանրահավաքում հրաձգության հետևանքով։ Փամփուշտներից մեկն անցել էր Թրամփի գլխից միլիմետրերի վրա՝ վնասելով նրա ականջը միջով։ Կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախկին կամ գործող նախագահը վիրավորվում է սպանության փորձից՝ 1981 թվականին Ռոնալդ Ռեյգանի մահափորձից հետո։

Ի՞նչ են հուշում նախագահների վրա մահափորձերի պատմություններն ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգների նախագահի դեմ բազմաթիվ մահափորձեր են եղել 19-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը։

1835 թվականի հունվարի 30-ին Էնդրյու Ջեքսոնն առաջին նախագահն էր, ում վրա մահափորձ կազմակերպվեց: Ձեքսոնի բախտը բերեց և նա ողջ մնաց:

Չորս գործող նախագահներ սպանվեցին. Աբրահամ Լինքոլնը՝ 1865-ին, Ջեյմս Ա. Գարֆիլդը՝ 1881-ին, Ուիլյամ ՄաքՔինլին՝ 1901-ին և Ջոն Ֆ. Քենեդին՝ 1963-ին: Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ միակ նախագահն է, ով վիրավորվել է մահափորձի ժամանակ պաշտոնավարման ժամանակ և ողջ է մնացել: Երկու նախկին նախագահներ՝ Թեոդոր Ռուզվելտը և Դոնալդ Թրամփը նույնպես վիրավորվել են հարձակումների ժամանակ։

Այդ մահափորձերի պատմությունը ցույց է տալիս, թե ԱՄՆ-ում ինչ մթնոլորտի արդյունքում էին դրանք:

Սակայն բոլոր այս մահափորձերը դիտարկել մեկ տրամաբանական շարքով նույնպես չի կարելի:

Քանզի եղել են մահափորձեր, որոնք մինչջ այսօր չեն բացահայտվել, իրենց իրական պատվիրատուների մասով: Այդ շարքից է Քենեդու սպանությունը՝ 1963-ին:

Ինչ վերաբերվում է Թրամփի վրա մահափորձերին, ապա դրանք միայն մթնոլորտով չի կարելի բացատրել:

Քանզի այսօրվա ամերիկյան խորքային պետությունը՝ deep state-ը գրեթե միարժեքորեն դեմ է արտահայտվում Թրամպի վերընտրվելուն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:

Այդ երկրի մեդիա դաշտի, հատուկ ծառայությունների, բանակի մոտ 80 տոկոսը մերժում է Թրամփին:

Երևի թե միայն ոստիկանության մեծ մասն է աջակցում Թրամփի թեկնածությանը, հասկանալով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ի ներքին անվտանգության համակարգերը կարող են փլուզվել:

Թե ինչու է այդպես ստացվել՝ դա առանձին խոսակցության թեմա է:

Պարզ է մեկ բան. այսօրվա ամերիկյան ընտրությունը ազդելու է նաև ողջ Աշխարհի հետագա զարգացման վրա: Իսկ դա նշանակում է որ այդ ընտրության գինը մեծ է բոլորի, այդ թվում նաև ամերիկյան deep state-ի համար:

Հավանաբար հենց այդ պատճառով էլ Թրամփի վրա կրակողների թիվը չի պակասում: Եվ միգուցե երրորդ հնարավորությունն էլ կյանքի կոչվի՞, քանզի ինչպես ասում են «Աստված երրորդությունն է սիրում», իսկ տվյալ դեպքում, Աստծո դերում ամերիկյան deep state-ն է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը