Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 20:45-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 20:15-ին կանչով մեկնել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Պարզվել է, որ ժամը 20:00-իսահմաններում դեռևս անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքեանայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի աջակողմյան հատվածում կանգնած հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 37-ամյա Սիլվա Ա.-ն, որից հետո վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է Վայոց ձորի մարզի բնակիչ 68-ամյա Սերժիկ Խ.-ն՝ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով: Ոստիկանությունը նրան հայտնաբերել է, ապա մահվան ելքով վրաերթ կատարելու ու դեպքի վայրը լքելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել:
Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վրաերթ՝ Վայոց ձորում. հետիոտնը տեղում մահացել է
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 20:45-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 20:15-ին կանչով մեկնել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Պարզվել է, որ ժամը 20:00-ի սահմաններում դեռևս անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքեանայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի աջակողմյան հատվածում կանգնած հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 37-ամյա Սիլվա Ա.-ն, որից հետո վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: