Լրահոս

16.09.2024 14:25


Արագածոտնում «Toyota»-ն բախվել է ծառերին, երկուսը կոտրել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ վիրավորների թվում կան դերասան ու տիկտոկեր

Արագածոտնում «Toyota»-ն բախվել է ծառերին, երկուսը կոտրել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ վիրավորների թվում կան դերասան ու տիկտոկեր

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա էդուարդ Ալեքսանյանն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 14 կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կոտրել դրանցից երկուս:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Է. Ալեքսանյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ 33-ամյա Արա Գասպարյանն ու Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Անի Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ականատեսների խոսքով՝ վթարի ենթարկվածների թվում կան դերասան և տիկտոկեր:

Այս խորագրի վերջին նյութերը