Լրահոս

16.09.2024 15:26


Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում

«Աերոֆլոտ» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում: Այս մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Հարկադիր վայրէջքի պատճառ է հանդիսացել ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացումը։ Նա տեղափոխվել է քաղաքի բուժհաստատություն։
Չվերթի մյուս ուղևորների հետ աշխատում են փոխադրողի ներկայացուցիչները։

Նշվում է, որ ավիաընկերության որոշմամբ չվերթի մեկնումը նշանակվել է ժամը Երևանի ժամանակով 14:00-ին (Մոսկվայի ժամանակով 13:00-ին):

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը