Չելյաբինսկում պատանին մուրճով հարձակվել է դպրոցականների վրա. կան տուժածներ (տեսանյութ)
Չելյաբինսկի թիվ 68 դպրոցում պատանին մուրճով հարձակվել է հասակակիցների վրա։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ իրավապահ մարմինները։
Տարածաշրջանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 13-ամյա երեք դպրոցական՝ երկու աղջիկ և մեկ տղա, ինչպես նաև 1 ուսուցիչ հոսպիտալացվել են:
Հարձակվողին ձերբակալել է դպրոց կանչված Ռոսգվարդիայի ջոկատը։
Իրավապահ մարմիններից նշել են, որ հարձակում գործած դեռահասը դպրոց է տարել դանակ, մուրճ և ատրճանակ։ Դատախազությունում հստակեցրել են, որ ատրճանակը մուլյաժ է եղել։
«Նախնական տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ի առավոտյան Չելյաբինսկ քաղաքի դպրոցներից մեկի 13-ամյա աշակերտը տարբեր առարկաներով մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակիցներին և ուսուցչին»,-ասված է Չելյաբինսկի մարզի քննչական վարչության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները կատարում են դեպքի վայրի զննություն, կազմակերպվել են մի շարք քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները, պատճառներն ու պայմանները պարզելու ուղղությամբ:
ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչության տելեգրամյան ալիքում հրապարակված կադրերում երևում են դասարանն ու դպրոցականի բնակարանը։
Քրեական գործեր են հարուցվել սպանության կազմակերպման և անփութության հոդվածներով։
Չելյաբինսկում պատանին մուրճով հարձակվել է դպրոցականների վրա. կան տուժածներ (տեսանյութ)
Չելյաբինսկի թիվ 68 դպրոցում պատանին մուրճով հարձակվել է հասակակիցների վրա։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ իրավապահ մարմինները։
Տարածաշրջանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 13-ամյա երեք դպրոցական՝ երկու աղջիկ և մեկ տղա, ինչպես նաև 1 ուսուցիչ հոսպիտալացվել են:
Հարձակվողին ձերբակալել է դպրոց կանչված Ռոսգվարդիայի ջոկատը։
Իրավապահ մարմիններից նշել են, որ հարձակում գործած դեռահասը դպրոց է տարել դանակ, մուրճ և ատրճանակ։ Դատախազությունում հստակեցրել են, որ ատրճանակը մուլյաժ է եղել։
Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները կատարում են դեպքի վայրի զննություն, կազմակերպվել են մի շարք քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները, պատճառներն ու պայմանները պարզելու ուղղությամբ:
ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչության տելեգրամյան ալիքում հրապարակված կադրերում երևում են դասարանն ու դպրոցականի բնակարանը։
Քրեական գործեր են հարուցվել սպանության կազմակերպման և անփութության հոդվածներով։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru