Քաղաքական

17.09.2024 12:31


Պուտինը զանգահարել է Քոչարյանին և շնորհավորել 70-ամյակի կապակցությամբ. 2-րդ նախագահի գրասենյակը հաստատեց

Պուտինը զանգահարել է Քոչարյանին և շնորհավորել 70-ամյակի կապակցությամբ. 2-րդ նախագահի գրասենյակը հաստատեց

Նախագահ Քոչարյանի հոբելյանի օրը նրան զանգահարել է Ռուսաստանի նախագահը և շնորհավորել 70-ամյակի կապակցությամբ, տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։

«Մանրամասներ չեմ հաղորդի, հեռախոսազրույցը մասնավոր է եղել։ Վլադիմիր Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանի միջոցով»,-ասաց Միկոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը