Փոխե՛ք «Temu»–ի գաղտնաբառը. տվյալների արտահոսք է եղել, այդ թվում` ՀՀ–ից
«Temu» առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը` անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Գործակալությունը հրապարակել է «CyberHub»-ի անվտանգության ինժեներ Լևոն Իսաջանյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա ահազանգում է` «Temu» հարթակից 87 մլն հաճախորդի տվյալների արտահոսք է եղել (UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB), այդ թվում` ՀՀ-ից։
Նշենք, որ «Temu»-ն պատկանում է «PDD Holdings» չինական ընկերությանը։`