Աշխարհ

17.09.2024 19:30


Ֆրանսիայի առաջին տիկինը նկարահանվել է Netflix-ի հանրահայտ «Էմիլին Փարիզում» սերիալում

Ֆրանսիայի առաջին տիկինը նկարահանվել է Netflix-ի հանրահայտ «Էմիլին Փարիզում» սերիալում

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը նկարահանվել է Netflix հոսքային հարթակում հայտնի «Էմիլին Փարիզում» կատակերգական սերիալի նոր եթերաշրջանում: Նա հանդես է եկել էպիզոդիկ դերում, հայտնում է bbc.com-ը։

Netflix-ում թողարկվել է սերիալի չորրորդ սեզոնի երկրորդ մասը։ Ֆրանսիայի նախագահի կինը էկրաններին է հայտնվել 7-րդ սերիայում:

Ըստ սյուժեի՝ Չիկագոյի բնակչուհի Էմիլի Կուպերը (մարմնավորում է դերասանուհի Լիլի Քոլինզը) տեղափոխվում է Փարիզ։ Վերը նշված դրվագում նա ռեստորանում հանդիպում է Ֆրանսիայի առաջին տիկնոջ հետ, որին մարմնավորում է հենց Մակրոնը:

71-ամյա առաջին տիկնոջ մասնակցությամբ տեսարանը կարճ է: Դրանում գլխավոր հերոսուհին՝ Էմիլին, նկատելով առաջին տիկնոջը, մոտենում է նրան և խնդրում սելֆի անել:

«Նա մեր շոուի մեծ երկրպագու է»,-պատմել է Քոլինզը Elle-ին՝ ընդգծելով, որ առաջին տիկնոջ հետ նկարահանվելը մեծ պատիվ էր և հաճույք:

Քոլինզի խոսքով՝ ինքը՝ Բրիջիթ Մակրոնն է հանդես եկել սերիալում նկարահանվելու խնդրանքով: Սակայն Ելիսեյան պալատից ֆրանսիական լրատվամիջոցներին պաշտոնապես հայտնել են, որ խնդրանքն իրականում եղել է շոուի պրոդյուսերներից։

Բրիջիթ Մակրոնը դերասանական փորձ ունի. հենց այս առարկան էր նա դասավանդում ավագ դպրոցում 1993 թվականին, երբ առաջին անգամ հանդիպել է Ֆրանսիայի ապագա նախագահին, այն ժամանակ 15-ամյա Էմանուել Մակրոնին: 14 տարի հետո նրանք ամուսնացել են:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը