Լիբանանում Իրանի դեսպանը վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով (տեսանյութ, լուսանկար)
Իսրայելը պայթեցրել է Լիբանանում «Հըզբոլլահի» անդամների կապի սարքավորումները:
Նախնական տվյալներով՝ շուրջ 1.200 վիրավոր կա:
Ըստ «Al Jazeera»-ի` պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, վնասվածքը կյանքի համար վտանգավոր չէ:
Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ դեսպանը վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով: Նշվում է, որ փեյջերները պայթել են քաղաքի տարբեր հատվածներում։
Նշվում է, որ փեյջերները մինչ օրս օգտագործվում են «Հըզբոլլահ» շարժման անդամների կողմից կապի փակ համակարգում։ Այս սարքերն ամենաքիչն են ենթարկվում գաղտնալսման և հաքերային հարձակումների։
Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ միաժամանակյա պայթյունների հետևում կանգնած է Իսրայելը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Բեյրութի, Սայդայի և Տիրի հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավորներով։