Քաղաքական

18.09.2024 09:03


«Մայր Հայաստանի» պատվիրակությունն այցելել է Լուգանսկ (լուսանկար)

«Մայր Հայաստանի» պատվիրակությունն այցելել է Լուգանսկ (լուսանկար)

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն է այցելել հայկական պատվիրակություն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները, հայտնում է Լուգանսկի կառավարության տելեգրամյան պաշտոնական ալիքը։

Նշվում է, որ պատվիրակության անդամները հանդիպել են ԼԺՀ-ի Միջազգային բարեկամության ակումբի անդամների, միջազգայնագետ-ուսանողների և նախագահական «Ռուսաստանը հնարավորությունների երկիր է» հարթակի «Շնորհակալություն, եղբայրնե՛ր» նախագծի մասնակիցների, ինչպես նաև Ֆեսենկոյի անվան թիվ 30 գիմնազիայի «Երիտասարդ դիվանագետներ» ակումբի անդամների ու շատ այլոց հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել ԼԺՀ-ում «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» է նախագահական հարթակի ներկայացուցչության գրասենյակում։

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության երիտասարդների հետ զրույցի ընթացքում քաղաքական գործիչները բարձրաձայնել են Ռուսաստանի և Հայաստանի միջև սոցիալ-քաղաքական երկխոսության, տարածաշրջանի և Հայաստանի երիտասարդների միջև երիտասարդական մշակութային փոխգործակցության և երկու երկրներին միավորող արժեքների պահպանման հարցեր։

Ինչպես նաև, երիտասարդները «Մայր Հայաստան» խմբակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներին հրավիրել են մասնակցելու տարածաշրջանային համաժողովներին։

«ԼԺՀ-ի երիտասարդների հետ հանդիպումը լավ տպավորություն թողեց ինձ վրա,-ասել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը,-Շատ ակտիվ երիտասարդներ են, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ և հասարակական գործունեությամբ: Հիմնական հարցը, որ բարձրաձրեցինք, այն էր, թե ինչպես ընդհանուր լեզու գտնենք մեր երկրների միջև»։

Այս խորագրի վերջին նյութերը