Դոնբասի Հանրապետության ռադիոն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին
Հայաստանից ժամանած քաղաքական գործիչների պատվիրակությունը պատմության մեջ առաջին անգամ այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն։ Այս մասին հայտնում էԴոնբասի Հանրապետության ռադիոյի տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը՝ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, այցելել է Դոնեցկ։
Այցը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն կազմակերպվել է տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ և հրավերով, այն կրում է տեղեկատվական և հումանիտար բնույթ։
«Կուսակցությունը շահագրգռված է, որ Հայաստանը գործընկերային հարաբերություններ զարգացնի աշխարհաքաղաքական բոլոր խաղացողների հետ։ Արևմտյան ուժերը պայքարում են ոչ թե Հայաստանի շահերի, այլ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Միայն Ռուսաստանը կարող է երաշխավորել տարածաշրջանում խաղաղությունը»,-ասել է Անդրանիկ Թևանյանը։
Անդրանիկ Թևանյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք լսել «Ռադիո Հանրապետության» ռադիոկայանի եթերում։
Դոնբասի Հանրապետության ռադիոն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին
Հայաստանից ժամանած քաղաքական գործիչների պատվիրակությունը պատմության մեջ առաջին անգամ այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Դոնբասի Հանրապետության ռադիոյի տելեգրամյան ալիքը։