Քաղաքական

18.09.2024 13:48


Մոսկվան հակադարձում է Փաշինյանին. «ՀԱՊԿ-ից վտանգ չկար Հայաստանի համար»

Մոսկվան հակադարձում է Փաշինյանին. «ՀԱՊԿ-ից վտանգ չկար Հայաստանի համար»

Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ, ՀԱՊԿ-ից Հայաստանի համար վտանգ չկա: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հակադարձելով Փաշինյանի պնդումներին:

«Ընդհակառակը, կազմակերպությունը պաշտպանում է անդամ երկրների ինքնիշխանությունը, սակայն մենք համբերատար կհասցնենք այդ դիրքորոշումը Հայաստանի ղեկավարությանը»,-ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար:

«Մենք ՀԱՊԿ-ում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ կազմակերպությունը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, ՀՀ հետագա գոյության, ինքնիշխանության ու պետականության համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ alphanews.am

Այս խորագրի վերջին նյութերը