Հրաձգություն՝ Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի մոտ. կա զոհ
Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա զոհ և ձերբակալվածներ, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
«Շուրջ տասը մարդ այժմ բերման է ենթարկվել, մնացած հանգամանքները պարզվում են»,-հավելել է գործակալության զրուցակիցը։
Wildberries և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունիցղ հայտնել են, որ ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկի նախկին ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է թիկնապահների հետ ապօրինի մուտք գործել ընկերության գրասենյակ: Ընդգծվել է, որ նրա կամ նրա ներկայացուցիչների հետ հանդիպումներ նախատեսված չեն եղել: Տատյանա Բակալչուկը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է իրավիճակը։ Նա միջադեպը որակել է «ռեյդերային անհաջող փորձ»:
«Այսօր Վլադիսլավ Բակալչուկի, Սերգեյ Անուֆրիևի և Վլադիմիր Բակինի գլխավորությամբ մի խումբ մարդիկ փորձել են գրավել Wildberries-ի գրասենյակները Մոսկվայում։ Երեք մարդ վիրավորվել է»,-ասվում է հրապարակման մեջ։
Բակալչուկը դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով վերահսկել իրավիճակը և հրապարակել հետաքննության արդյունքները։
Հունիսի կեսերին Wildberries-ը հայտարարել էր, որ միավորվում է արտաքին գովազդի օպերատոր Russ-ի հետ՝ համատեղ ստեղծելու նոր թվային առևտրային հարթակը: Վլադիսլավ Բակալչուկը դեմ էր այս գործարքին։ Նրան պատկանում է Wildberries-ի 1%-ը, մնացած 99%-ը պատկանում է ընկերության հիմնադրին, նրա նախկին կնոջը՝ Տատյանա Բակալչուկին։ Հուլիսի 30-ին Տատյանա Բակալչուկը Վլադիսլավ Բակալչուկից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել։

Աղբյուրը՝ tert.am