Հանդիպել են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը (լուսանկար)
Հանդիպել են «Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակության ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Անդրադառնալով այս հանդիպմանը՝ ԼԺՀ-ի ղեկավարն իր տելեգրամյան ալիքում նշել է, որ արդեն մի քանի օր՝ Լուգանսկում հյուրընկալվել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները և համանուն դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
«Նրանք եկել են մեր տարածաշրջանի համար մարդասիրական օգնությունով, բերել են դեղորայք, արյան փոխներարկման կայան, գրքեր, սնունդ: Այսօր հանդիպեցի պատվիրակության անդամների հետ՝ քննարկելու ապագա համագործակցության հեռանկարները։ Մենք նախանշեցինք փոխգործակցության առաջնահերթությունները՝ հատուկ շեշտադրելով կրթության և մշակույթի ոլորտները։
Խոսեցինք աշխարհում տիրող իրավիճակի, մեր արժեքների և գաղափարախոսության պաշտպանության կարևորության, գործընկերության և փոխըմբռնման մասին։ Մեր տեսակետները հիմնականում համընկնում են։ Շատ կարևոր է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, հետևաբար նաև Ռուսաստանը, ունեն Հայաստանում նման համախոհներ։
Քննարկեցինք նաև հանրապետությունում գործող երիտասարդական ծրագրերին հայ երիտասարդների մասնակցության հնարավորությունը։ Հյուրերը շատ ժամանակ հատկացրեցին մեր երիտասարդների հետ շփմանը՝ հետարքրվելով մեր պատմությամբ և առօրյայով։ Հաճելի էր լսել, որ նրանք մեր երիտասարդ հայրենակիցներին ընկալեցին որպես ակտիվ ու նախաձեռնող և հրավիրեցին այցելել Հայաստան։ Իսկ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել հեռուստակոնֆերանս, որտեղ երկու երկրների երիտասարդները ոչ միայն փորձի փոխանակում կկատարեն, այլև կքննարկեն համատեղ նախագծեր։
Ես անկեղծորեն շնորհակալություն հայտնեցի Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն այցելելու համար։ Չեմ կասկածում, որ սա մեր ապագա փոխշահավետ համագործակցությանն ուղղված կարևոր քայլ է»,-գրել է Պասեչնիկը։