Լրահոս

19.09.2024 16:50


Ուղևորի և ավիաընկերության աշխատակիցների միջև վիճաբանություն է ծագել, նրանք հայհոյել ու հարվածել են միմյանց

Ուղևորի և ավիաընկերության աշխատակիցների միջև վիճաբանություն է ծագել, նրանք հայհոյել ու հարվածել են միմյանց

Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի ստերիլ գոտում վիճաբանություն է:

Գծային բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև: Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել է բնականոն աշխատանքը:

Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանույթունից, վիճաբանության երեք մասնակիցներն էլ ձերբակալվել են և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը