Քաղաքական

19.09.2024 17:13


Եվ դարձյալ սուտ ելույթի և չկատարած մեգախոստման մասին (տեսանյութ)

Եվ դարձյալ սուտ ելույթի և չկատարած մեգախոստման մասին (տեսանյութ)

11․08․2018թ․՝ Հայաստանում իշխանափոխությունից Նիկոլ Փաշինյանն այցելում է Տավուշի մարզի Բերդ համայնք և հանրահավաքի ժամանակ հայտարարում․ «Մենք գտել ենք բոլոր խնդիրների լուծման բանալին»։

6 տարի անց՝ 09․09․2024թ․, Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր է մտնում և արդեն ասում հակառակը․ «Եթե մենք ձեռնմուխ լինենք այդ բոլոր պրոբլեմների միանգամից լուծմանը, մեծ է հավանականությունը, որ նրանցից որևէ մեկը նորմալ չենք ուծի, որովհետև օբյեկտիվորեն հնարավոր չ բոլոր պրոլեմները միանգամից լուծել»։

Նիկոլ Փաշինյանն այստեղ օգտագործում է միանգամից բառը, որը, կարծում ենք, տեղին չէ, քանի որ իր իշխանության գալուց անցել է 6 տարի։ Ու ի՞նչ է հիմա նա առաջարկում՝ քաղաքացիները հավաքվեն, համարակալեն խնդիրները, որոնցից առաջին երեքը ներկայացնեն կառավարությանը, եթե առիթ ունենան հանդիպելու, մնացած խնդիրները թողնեն մի կողմ։

Ահա և Փաշինյանի առաջարկած լուծման բանալին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը