ՀՀ նախագահի նստավայրի մոտ, «BMW»-ն բախվել է թիվ 13 երթուղու ավտոբուսին, ապա մայթին ու ու ծառին
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 13 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարը եղել է 3 հետիոտնի մեղքով, որոնք չթույլատրելի հատվածով փորձել են անցնել ճանապարհը և մի քանի ավտոմեքենաներ, ինչպես նաև վթարված «BMW»-ն խույս են տվել, սակայն «BMW»-ն բախվել է ծառին, իսկ այդ հետիոտները, տեսնելով՝ ինչ արեցին, ու նկատելով, որ պարեկները մոտենում են, հեռացել են դեպքի վայրից: