ՀԱՊԿ–ից սպառնալիքների մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջամտությանը. Զախարովա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները հակասում են ողջամտությանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարծում եմ, որ հայտարարությունները հակասում են ողջամտությանը և իրականությանը։ Եթե քեզ որևէ բան «սպառնում է», առավել ևս ազգային անվտանգությանը, ապա ինչ իմաստ ունի ասելու, թե նա (Հայաստանը) այնտեղ (ՀԱՊԿ) մնում է»,–Եվրասիական 4-րդ գագաթնաժողովի ժամանակ ասել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ գուցե Հայաստանն այդ ամենը նպատակահար է համարում։ Զախարովան նաև շեշտել է, որ միաժամանակ ՀՀ իշխանություններն ասել են, որ ՀԱՊԿ–ը դուրս է եկել Հայաստանից։
«Այդ ամենը հակասում է ողջամտությանն ու տրամաբանությանը»,–նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru