Աշխարհ

20.09.2024 10:14


ՑԱԽԱԼ-ը Լիբանանի հարավում մոտ 100 արձակման կայանք և օբյեկտ է գրոհել (տեսանյութ)

ՑԱԽԱԼ-ը Լիբանանի հարավում մոտ 100 արձակման կայանք և օբյեկտ է գրոհել (տեսանյութ)

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) գիշերը մի շարք հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավում։

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը պնդում է, որ հարվածների ընթացքում խոցվել է մոտ 100 արձակման կայան և օբյեկտ:

«ՑԱԽԱԼ-ն ավարտել է հարձակումների շարքը Լիբանանի հարավում։ Օրվա երկրորդ կեսին հարձակման են ենթարկվել ընդհանուր առմամբ մոտ 100 արձակման կայանքներ, ինչպես նաև լրացուցիչ ռազմական ենթակառուցվածքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։

Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։

Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը