Լրահոս

28.11.2011 13:49


Մ. Բադալյան. «Քաղաքացիական ծառայության համակարգում ճիշտ կլինի օրենքով արգելել կուսակցական լինելը»

Մ. Բադալյան. «Քաղաքացիական ծառայության համակարգում ճիշտ կլինի օրենքով արգելել կուսակցական լինելը»

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօրվա ասուլիսում նշել է, թե քաղաքական թիմից դուրս պրոֆեսիոնալների, մասնագիտական գործունեությամբ զբաղվողների դաշտը  պետք չէ փորձել ավելորդ անգամ կուսակցականացնել։

–Ցանկացած երկրի պետական շահ բարձր է կուսակցական շահից,–նկատել է նա։

Նրա խոսքերով՝ պետք է անել ամեն ինչ, որ իրականությունն էլ այդպիսին լինի։

Ըստ բանախոսի՝ դա  նաև մտածողության, արժեհամակարգի, քաղաքացիական հասարակության լուծելիք խնդիրն է, իսկ մեր քաղաքական համակարգը և քաղաքացիական հասարակությունը դեռևս շատ հեռու են կայացած լինելուց։

Մ. Բադալյանը համոզված է, որ ճիշտ կլինի քաղաքացիական ծառայության համակարգում կուսակցական լինելն արգելել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը