Քաղաքական

20.09.2024 13:03


Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է «Մայր Հայաստանի»՝ Դոնբաս այցին (տեսանյութ)

Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է «Մայր Հայաստանի»՝ Դոնբաս այցին (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի այցին Դոնբաս:

«Սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին: Մենք ոչ միայն ողջունում ենք այս այցը, այլև այն համարում ենք կարևոր ներդրում խաղաղության գործում, հատկապես հայ պաշտոնյաների և ուկրաինական ռեժիմի ներկայացուցիչների աճող շփումների ֆոնին: Համոզված ենք, որ պատվիրակության հանդիպումները Ռուսաստանի նոր շրջանների ղեկավարության հետ թույլ են տվել սեփական տպավորություն ստեղծել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ»,-ասել է Մարիա Զախարովան:

Այս խորագրի վերջին նյութերը