Քաղաքական

20.09.2024 14:38


Զախարովան Հայաստանում հեղաշրջման փորձի մեջ ռուսական հետքի որոնումը ֆեյք է անվանել

Զախարովան Հայաստանում հեղաշրջման փորձի մեջ ռուսական հետքի որոնումը ֆեյք է անվանել

Զարմանալի է, թե ինչպես են փոխվում ժամանակները. ես Հայաստանում որոշ քաղաքական գործիչներից լսել էի, որ իշխանությունը զավթելը իսկական ժողովրդավարություն է: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում հեղաշրջման փորձի ժամանակ ռուսական հետքի որոնումը։

«Հայաստանի մի շարք պաշտոնյաների՝ հեղաշրջման փորձը կանխելու մասին ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը պտտելու, այնտեղ ինչ-որ ռուսական հետք գտնելու փորձերը աբսուրդային են և չեն դիմանում որևէ քննադատության. սա պաշտոնապես գործարկված ֆեյք է,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծեց այն, ինչ բազմիցս նշվել է. ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:

«Ցավալի է, որ հանրապետության որոշ շրջանակներ որդեգրում են արևմտյան երկրների թալանված մարտավարությունը, որոնք վերջին տասնամյակներում ռուսական երևակայական սպառնալիք փնտրելու միջոցով դիմել են ռուսաֆոբական տրամադրությունների խթանմանը»,-ավելացրեց նա:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը