Քաղաքական

20.09.2024 14:53


Բացարձակ ապաշնորհ դիվանագետի հայտարարություն. Զախարովան՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մասին

Բացարձակ ապաշնորհ դիվանագետի հայտարարություն. Զախարովան՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի՝ Երևանում արված հայտարարությանը, ըստ որի, Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ թշնամանք է դրսևորում և ցանկանում ճնշել․

«Բացարձակ ապաշնորհ դիվանագետի հայտարարություն։ Զարմանալի է, որ մեր դաշնակիցները, մեր եղբայրները, մեր հարևանները, գործընկերները, նկատի ունեմ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, չեն արձագանքում այդ հայտարարությանը»,-նշել է նա։

Ըստ նրա, այդ գործիչը հերթական անգամ ցուցադրեց «իր ապաշնորհ լինելը, պատմություն չիմանալը, որն առաջին հերթին Հայաստանի նկատմամբ է անհարգալից վերաբերմունք»։

«Մենք տեսանք Փարիզում միջազգային միջոցառման ժամանակ խայտառակությունը։ Նման հայտարարությունների փոխարեն թող ուղղեն սեփական սխալները»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը