Քաղաքական

20.09.2024 16:03


Այս վճիռը նշանակում է, որ ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին մասնակից պետք է լինի ՍԴ-ն. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Այս վճիռը նշանակում է, որ ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին մասնակից պետք է լինի ՍԴ-ն. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Դատավարության վերջին հատվածը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ. այն շտապողականությունը, որը ցուցաբերում էր դատարանը, ինձ համար միանշանակ էր նման ելքը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ դատարանի վճռից հետո:

«Ես մինչև վերջ դատարանին հնարավորություն էի տվել իրականում արդարադատություն իրականացնել: Սա իմ դատավճիռը չի, սա մեր երկրի արդարադատության հիմքից ևս մեկ քար հանելու ճանապարհին կատարված քայլ է: Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ: Երբ դատավորը նիստում սկսում է քնել, ապա քնած էլ կարող է այսպիսի վճիռ կայացել: Կարող ենք այս պնդումը անել: Անհաղորդ էր ամբողջ պրոցեիսն, իրեն պրոցեսը հետաքրքիր չէր, իքնն ի սկզբանե գիտեր՝ ինչ որոշում է կայացնելու, և տասնյակ իրավունքների խախտումը երկար ճառերը, հիմնավոր ճառերը, դրանց ընդառաջ ընդմիջելը, ժամը 9-ին նիստեր դնելը, առավոտից երեկո նիստեր անելը նշանակում է մի բան, որ ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին մասնակից պետք է լինի ՍԴ-ն:

Սրա մասին ես խոսել եմ դեռևս 2020-ին, ինչն առաջիկայում կերևա, կտեսնեք, թե ՍԴ-ն ինչ է անում»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը:

Նա հայտարարեց, որ բնականաբար, բողոքարկելու են վճիռը և վերաքննիչ, և վճռաբեկ դատարաններ. «Այսինքն միջազգային դատարանի այն տասնյակ որոշումները, որոնք ես մատնանշում էի, անհաղորդ էր դատարանը. Դատարանը քնած էր և չէր լսում: Դատավորը չէր որոշում՝ ինչ անել: Վերջին նիստին դա ակնհայտ դարձավ, 5 րոպեանոց ընդմիջում հայտարարեց, որպեսզի դատախազը ճշտի, մյուս նիստին գնում է, թե ոչ: Վերադարձավ 35 րոպե հետո: Միանշանակ է, որ ես իրենց համար թիրախավորված էի, իրենց համար պետք է մեղավոր ճանաչվեի: Ես ոչ միայնո որևէ հանցավոր արարք չեմ կատարել, այլ ամբողջ նիստի ընթացքում ինձ որևէ հանցավոր արարք չի վերագրվել: Այն ենթադրությունների, կանացի կամ տղամարդու բամբասանքների, խորոված սարքող Արտաշի, հիվանդ Վոլոդիայի երևակայության արդյունքներով դարտարանը որոշեց դրանց վրա հիմնվել: Ինձ համար միանշանակ է, որ մեկ տարի հետո, 2 տարի, 5 տարի հետո դուք այս բովանդակությամբ ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չի ունենալու»,- հայտարարեց Թովմասյանը:

Նշենք, որ այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, հրապարակեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատավճիռը։ Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, սակայն ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019-ին անցած լինելու պատճառով։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը