Կարծիք

21.09.2024 16:50


ՀՀ անկախության պահպանման գլխավոր նախապայմաններն ու գործոնները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

ՀՀ անկախության պահպանման գլխավոր նախապայմաններն ու գործոնները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ը չկորցնելու և մեր երկրի զարգացումն ապահովելու համար կան նախապայմաններ և գործոններ: Դրանք են՝

-Հայաստանի օրվա իշխանության հեռացումը,

-Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության ամբողջական փոփոխությունը,

-Հայկական բանակի վերականգնումը,

-Հայաստանի տնտեսության ներառական զարգացումը,

-Հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների վերականգնումը,

-Հայ-իրանական հարաբերությունների խորացումը,

-Հայ-վրացական հարաբերությունների խորացումը,

-Հայ-ադրբեջանական հարաբերությունները խաղաղ ու ռացիոնալ դաշտ տեղափոխելը՝ ռուսական միջնորդությամբ և անվտանգության իրական երաշխիքներով,

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը,

-միջազգային հարթակներում արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանությունը, ռազմագերիների ազատ արձակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման համատեքստում,

-Հայաստանը կոմունիկացիոն կենտրոնի վերածելը՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ճանապարհների գործարկմամբ՝ առանց ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնալու,

-Չինական ներդրումների ակտիվ ներգրավումը,

-Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը:

Հ.Գ.: «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներով այցելել էինք Եռաբլուր: Մեր քույրերի ու եղբայրների թափած արյունը զուր չպետք է լինի, նրանք չեն զոհվել հանուն ոչնչի: Նրանք զոհվել են հանուն անկախության ու հայ ժողովրդի:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը