Պայթյուն Իրանի հանքահորերից մեկում. կա 30 զոհ և 24 անհետ կորած
Իրանի Տաբաս ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է շուրջ 30 մարդ, ևս 24-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնել է Հարավային Խորասան նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության գլխավոր տնօրեն Մոհամադ Ալի Ախունդին, հաղորդում է IRNA-ն։
«Մենք փորձում ենք տեղափոխել վթարի բոլոր զոհերին, սակայն ստեղծված իրավիճակում հնարավոր է զոհերի թվի աճ»,-հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ ևս 17 մարդ հոսպիտալացվել է։ Ախունդին նշել է, որ վթարը տեղի է ունեցել մեթանի և շմոլ գազի արտանետման պատճառով:
Տաբասի ածխահանքի C և B բլոկներում պայթյունի ժամանակ աշխատել է 69 բանվոր։ Նահանգի հակաճգնաժամային վարչության գլխավոր տնօրենը նաև հայտարարել է, որ հանքում տեղի ունեցած պայթյունը հրդեհ չի եղել և հստակեցրել, որ թունելներում մեթանի արտանետումը հանքավայրում աշխատող մարդկանց շնչահեղձության պատճառ է դարձել:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru