Լրահոս

22.09.2024 15:46


Երևանում սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը՝ ծառից կախված

Երևանում սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը՝ ծառից կախված

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմանում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանի սեփական տներից մեկը, որտեղ ծառից կախված վիճակում հայտնաբերել են դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված տան հետնամասում գտնվող այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ 23-ամյա Ս. Ղ.-ի դին՝ կտորից պարանով ծառից կախված վիճակում։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը